Կենտրոնական հավաքակայանն ու տարածքային զինկոմիսարիատներն այս օրերին կրկին մարդաշատ են:
Կենտրոնական հավաքակայանն ու տարածքային զինկոմիսարիատներն այս օրերին կրկին մարդաշատ են: Մեկնարկել է 2015-ի ամառային զորակոչը:
Հանրապետական զինվորական հավաքակայանում ընթացակարգային փոփոխություններ չկան: Արդեն երկրորդ զորակոչն է, որ պատվաստումները քաղաքացիական բուժհաստատություններում արվում են նախապես:
Փոփոխություն չկա նաեւ զինծառայության վայրի ընտրության հարցում: Այս տարի եւս զորամասն ընտրվում է վիճակահանությամբ:
Կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան զարտուղի ճանապարհով հասնել ծառայության վայրերը: Գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը խորհուրդ է տալիս զերծ մնալ ծանոթներ փնտրելուց: Վիճակահանությունը բացառում է զորամասի ընտրության ցանկացած այլ տարբերակ:
Մանրամասները՝ տեսանյութում