Ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար համակարգչային ծրագիր կմշակվի:
Անգամ իրեն լքած կենսաբանական ծնողների հանդեպ ունեցած կարոտի զգացումը, նախկին կյանքի հետեւանքները կարող են անցնել այն դեպքում, երբ երեխան ապրի ջերմ, ըմբռնող ու հանդուրժող միջավայրում:
Երեխաների հետ բազմամյա աշխատանքի փորձ ունեցող Միրա Անտոնյանը հավաստիացնում է, որ հենց այդ միջավայրի ստեղծմանն է ուղղված ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ներկա օրենսդրությամբ որդեգիր ծնողներն ունեն թեկնածու երեխային ընտրելու հնարավորություն, օրենքի նախագիծը կոտրում է այդ մոտեցումը:
Միջազգային լավագույն փորձի վրա հիմնված մոդելով երեխային որեւէ ընտանիքի խնամքին հանձնելու որոշումը կկայացվի համապատասխան վերլուծության հիման վրա: Ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար համակարգչային ծրագիր կմշակվի:
Այնտեղ կներբեռնվեն որդեգրման ենթակա երեխաների եւ որդեգրել ցանկացողների տվյալները՝ այդ թվում այն ինֆորմացիան, թե ինչպիսի՞ երեխա են պատրաստ որդեգրել: Արդյունքում, հաշվի առնելով ծնողների, երեխայի տարիքներն ու նրանց համատեղելիությունը, նախնական որոշումը կկայացնի համակարգը:
Մանրամասները՝ տեսանյութում