Միայն նախորդ տարի Սեւանի հանրային լողափեր շուրջ 200 000 մարդ է այցելել:
Օրերս սկսեցին գործել Սեւանա լճի 11 հանրային լողափերը: Քանակը նախատեսվում է ավելացնել, փորձը ցույց է տալիս, որ դրանք մեծ պահանջարկ ունեն:
Միայն նախորդ տարի Սեւանի հանրային լողափեր շուրջ 200 000 մարդ է այցելել: Հանրային հանգստավայրերն իրենց բոլոր ենթակառուցվածքներով անվճար են, տարածքը խնամված է ու մաքուր:
Սեւանը կարող էր չափազանց գրավիչ դառնալ զբոսաշրջության համար: Դրա համար կային բոլոր հնարավորությունները: Բայց ժամանակի ընթացքում լճի ափամերձ հատվածը վերածվեց բիզնեսի առումով բացարձակ անտրամաբանական մի վայրի: Բացառիկ ճոխության կողքին բացառիկ անբարեկարգ պայմաններով հանգստավայրեր են` ոչ մի կերպ չհիմնավորված գներով ու ծառայություններով:
Այս տեսանկյունից հանրային լողափերն ինչ-որ առումով փրկություն էին բոլոր այն մարդկանց համար, ովքեր պատրաստ չեն անհասկանալի մեծ գումարներ վճարել հանգստի համար:
Մանրամասները՝ տեսանյութում