Համագումարի մասնակիցները պայմանավորվեցին հետագայում էլ նպաստել հոգեւոր եւ քաղաքական առաջնորդների երկխոսությանը:
Վերջերս Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցավ Համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների 5-րդ համագումարը:
Միջոցառումը հավաքել էր ոչ միայն կրոնական, այլեւ անվանի քաղաքական գործիչների: Ներկա էին մի քանի երկրների նախագահներ, ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարներն եւ այլ հայտնի դեմքեր: Համագումարի հիմնական շեշտը դրված էր հենց կրոնական ու քաղաքական գործիչների երկխոսության վրա:
Աստանայում քննարկվող գլխավոր թեմաներից մեկը կրում էր «Կրոնական եւ քաղաքական գործիչներ. պատասխանատվություն մարդկության առջեւ» խորագիրը: Համագումարի մասնակիցները պայմանավորվեցին հետագայում էլ նպաստել հոգեւոր եւ քաղաքական առաջնորդների երկխոսությանը:
Հանդիպումները թույլ կտան կայունություն ու անվտանգություն ապահովել աշխարհում, կանխարգելել ու կարգավորել առկա հակամարտությունները:
Մանրամասները՝ տեսանյութում