«Տնջրե» միջազգային փառատոնը Արցախ է բերել արդեն հարազատ դարձած ու նաեւ նոր դեմքերի:
Արցախն այս օրերեին ողողված է դասական երաժշտության հնչյուններով: Դասական երաժշտության պատանի կատարողների «Տնջրե» միջազգային փառատոնը Արցախ է բերել արդեն հարազատ դարձած ու նաեւ նոր դեմքերի:
Արվեստի լեզվին տիրապետող մասնագետներին հայերենի չիմացությունը չի խանգարում տեղացիների հետ ջերմ հարաբերություններ հաստատել:
Իտալիայի, Սլովենիայի, Բոսնիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Լեհաստանի, Լիտվայի, Սինգապուրի, Նիդեռլանդների, Հայաստանի ու նաեւ Արցախի երաժիշտները իսկական տոն են ստեղծել հայկական երկրորդ հանրապետությունում:
Փառատոնի օրերին Գերմանիայից, Իտալիայից, Ֆինլանդիայից ու Նիդերլանդներից հրավիրված ճանաչված երաժիշտները արցախցիների համար դաշնամուրի, ջութակի եւ կլառնետի վարպետության դասեր են անցկացնում:
Մանրամասները՝ տեսանյութում