Գաղտնալսող խմբերը կարող էին պարզել նաեւ զանգահարողի գտնվելու վայրը:
Wikileaks-ը նոր տվյալներ է գաղտնազերծել: Համաձայն փաստաթղթերի՝ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունն ու Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի աշխատակազմի հեռախոսազրույցները:
Հաղորդվում է Մերկելի գլխավոր խորհրդական Նիկոլաուս Մայեր-Լանդրութի եւ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի խորհրդականի հեռախոսազրույցների գաղտնալսման մասին: Տվյալների հավաքման հատուկ ծառայությունը, ըստ Wikileaks-ի տվյալների, ունեցել է առնվազն 80 ակտիվ բյուրո, որոնցից 19-ը՝ Եվրոպայում:
Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություններում տեղակայված գաղտնալսող խմբերը կարող էին պարզել նաեւ զանգահարողի գտնվելու վայրը: