Արմավիրի Մայիսյան համայնքում ոռոգման խնդրի կարգավորումը բավական մեծ աշխուժություն է առաջացրել:
Արմավիրի Մայիսյան համայնքում ոռոգման խնդրի կարգավորումը բավական մեծ աշխուժություն է առաջացրել:
2013-ի ջրհեղեղն ավերել էր Մայիսյանի խորքային հորերից մեկը: Հորի տարածքում գտնվող այգեգործական ընկերությունը ոռոգման ջրի սակավության պատճառով մասամբ մատնվել էր անգործության: Խորքային նոր հորի շահագործումը լուծել է գյուղացիների՝ երկու տարի ձգված խնդիրը:
Տարիներ շարունակ միայն որպես այգի օգտագործվող հողերը կարող են նաեւ այլ մշակաբույսերի աճեցման համար պիտանի դառնալ:
Հորը նոր պոմպերով կահավորելու, էլեկտրական սնուցմամբ ապահովելու, ինչպես նաեւ խողովակաշար կառուցելու համար պետական բյուջեից ավելի քան 11 մլն դրամ է հատկացվել: Արմավիրի մարզում սա պետության միջոցներով կառուցված 35-րդ խորքային հորն է: Մյուս 34-ը մարզի 17 գյուղական այլ համայնքներում են:
Մանրամասները՝ տեսանյութում