Գավառի զինկոմիսարիատից զորակոչի առաջին փուլում բանակ են ճանապարհվել 27 նորակոչիկներ:
Գեղարքունիքի մարզում մեկնարկեց 2015-ի ամառային զորակոչը: Գավառի զինկոմիսարիատից զորակոչի առաջին փուլում բանակ են ճանապարհվել 27 նորակոչիկներ: Մեկնումից առաջ նորակոչիկները զինկոմիսարիատներում անցել են լրացուցիչ բժշկական զննություն:
Տեղի է ունեցել նաեւ տոնական միջոցառումը, որին մասնակցում էին պաշտոնյաներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ, նորակոչիկների ծնողներ ու հարազատներ:
Միջոցառման ընթացքում նորակոչիկները ծաղիկներ են խոնարհել Հայոց Ցեղասպանության նահատակների եւ Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին: Զորակոչի առթիվ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել է նաեւ օրհնության կարգ:
Նորակոչիկներին հայրենասիրական երգերով ողջունել են նաեւ Գավառի մշակութային հաստատությունների սաները:
Մանրամասները՝ տեսանյութում