Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստել է երկու երկրների միջեւ հաստատված միջխորհրդարանական սերտ համագործակցությունը:
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի հետ:
Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստել է երկու երկրների միջեւ հաստատված միջխորհրդարանական սերտ համագործակցությունը: Նրա խոսքով՝ այս հարցում նշանակալի ավանդ ունեն Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարաններում ձեւավորված հայ-ֆրանսիական բարեկամության խմբերը:
Նա կարեւոր է համարել այն հանգամանքը, որ ֆրանսիական խորհրդարանական պատվիրակությունների այցելությունները Հայաստան հաճախ զուգորդվում են նաեւ Լեռնային Ղարաբաղ այցերով:
Իսկ Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսի հետ հանդիպմանը Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Այդ մասին են վկայում Հայաստանի եւ Ֆրանսիայի Նախագահների միջեւ հաստատված երկխոսությունը, անձնական ջերմ հարաբերություններն ու ինտենսիվ շփումները: