Հայկը Ազնավուրի երգացանկը հենց այնպես չի ընտրել:
Հայկ Պետրոսյանի առաջին մեծ մենահամերգը Տիկնիկային թատրոնում էր՝ Ազնավուրի երգացանկով: Հայկը Ազնավուրի երգացանկը հենց այնպես չի ընտրել: Դա բոլորովին էլ սեփական անձը գովազդելու համար չէ: Պարզապես երիտասարդ կատարողը նպատակ ունի հարգանքի տուրք մատուցել մեծ շանսոնյեին, շնորհակալություն հայտնել նրան իր մեծության և հայրենասիրության համար:
Ազնավուրի կյանքն ու գործունեությունը կարող է մոտիվացնել շատ երիտասարդ կատարողների: Գաղթականի ընտանիքից փոքրամարմին տղան չուներ ոչինչ, միևնույն ժամանակ ամբողջ աշխարհն էր նրա ոտքերի տակ: Ինչպես կընթանա Հայկ Պետրոսյանի կարիերան՝ հիմա դժվար է ասել, բայց հաստատ գիտի, որ փորձելու է նույնքան աշխատասեր լինել:
Հայկ Պետրոսյանը ամենևին էլ չի պատրաստվում պատմության մեջ մտնել որպես տղա, որ երգում էր Ազնավուրի երգերը: Նրա ստեղծագործությունները հանդիսատեսի դատին կներկայացվեն շուտով:
Մանրամասները՝ տեսանյութում