Այսօր այն կարող է մրցել ոչ միայն Դուբայի էմիրության, այլև ամբողջ աշխարհի հայտնի կոթողների հետ։
Աբու-Դաբիի շրջանաձև երկնաքերն առաջինը և միակն է աշխարհում, որի նախագիծն արժանացել է «Ֆուտուրիստական լավագույն դիզայն» մրցանակին: Ծովի ափին վեր խոյացող երկնաքերը որոշեցին կառուցել խխունջի տեսքով, որպեսզի այն համահունչ լինի բնության հետ և սահուն ինտեգրվի շրջակա միջավայրին:
Շրջանաձև երկնաքերն ավելի բարձր է, քան Ազատության արձանը: Շրջաններից յուրաքանչյուրի մակերեսը հավասար է ֆուտբոլային 4 դաշտի մեծությանը: Կառույցը բաղկացած է 2 ուռուցիկ շրջանաձև մասերից: Որպեսզի կոր մակերեսը ամուր հպվի հիմքին կիրառվել է «ոսկե հատման» կանոնը:
Նախադեպը չունեցող երկնաքերի կառուցումը նախատեսվում էր ավարտին հասցնել 30 ամսվա ընթացքում, այդ պատճառով, շինարարական և նախագծային աշխատանքները զուգահեռ ընթացան: Ծովի ափին կառուցված երկնաքերին սպառնում են միաժամանակ բնության 2 հզոր տարերքներ՝ ջուրը և 137 կմ /ժամ արագությամբ քամին: Շրջանաձև երկնաքերը պարզ երկրաչափական պատկեր է, որը դարձավ Աբու–Դաբիի այցեքարտը և ապացուցեց, որ հանճարեղությունը պարզության մեջ է: Այսօր այն կարող է մրցել ոչ միայն Դուբայի էմիրության, այլև ամբողջ աշխարհի հայտնի կոթողների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում