Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար միջպետական ճանապարհը նոր է ու արդեն պաշտպանված:
Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար միջպետական ճանապարհը նոր է ու արդեն պաշտպանված: Անվտանգության նպատակով անհրաժեշտ էր ոչ միայն շրջանցել նախկին ճանապարհը, այլեւ կառուցել 150 մ երկարությամբ ու 5 ու կես մ բարձրությամբ պատ:
Նախկին երթուղով անցնող ցանկացած մարդ կարող էր հակառակորդի դիպուկահարի թիրախ դառնալ: Նոր ճանապարհի լիարժեք գործելուց հետո նախկինն ընդհանրապես կփակվի:
Մանրամասները՝ տեսանյութում