Լրագրողը հավատացած է, որ այսօր միայն Ֆրանսիան է կարող իրեն պաշտպանել քաղաքական հետապնդումներից:
Ջուլիան Ասանժը հոդված է հրապարակել Le Monde պարբերականում, որտեղ քաղաքական ապաստան է խնդրում Ֆրանսիայից: Երկրի նախագահը, սակայն, մերժել է WikiLeaks-ի հիմնադրի խնդրանքը:
Հաշվի չի առնվել նաեւ այն հանգամանքը, որ վերջերս հենց այդ կայքի հրապարակած գաղտնի նյութերի շնորհիվ Ֆրանսիայի ղեկավարությունը տեղեկացավ երկրի 3 նախագահներին գաղտնալսելու մասին: Ասանժն արդեն երեք տարի բնակվում է Լոնդոնում՝ Էկվադորի դեսպանատանը:
Լրագրողը հավատացած է, որ այսօր միայն Ֆրանսիան է կարող իրեն պաշտպանել քաղաքական հետապնդումներից: Օլանդի գութը շարժելու համար Ասանժը նույնիսկ իր համար շատ թանկ մարդկանց վերաբերող գաղտնիքներ է բացել: Նա Le Monde պարբերականում գրել է, որ արդեն 5 տարի գաղտնի է պահել իր կրտսեր աղջկա եւ նրա ֆրանսուհի մոր գոյությունը, քանի որ չի ցանկացել վտանգի տակ դնել նրանց:
Մանրամասները՝ տեսանյութում