1942-ի ամռանը Life ամսագիրն իր լավագույն ֆոտոլրագրող Ալֆրեդ Էյզենշտադտին ուղարկել էր Տեխաս` Ադոլֆ Ստիլերի ֆերմա:
1942-ի ամռանը Life ամսագիրն իր լավագույն ֆոտոլրագրող Ալֆրեդ Էյզենշտադտին ուղարկել էր Տեխաս` Ադոլֆ Ստիլերի ֆերմա: Ֆերմերը բազմաթիվ անգորական այծեր ուներ:
Հոդվածում գրված էր, որ այծերը մարդու ամենահին և ամենալավ բարեկամներից են: Այծերի մասին հիշատակվում է անգամ Աստվածաշնչում: Մարդկության մեծ մտածողներ Զրադաշտը, Բուդդան և Կոնֆուցիոսը շատ դրական են արտահայտվել այծերի մասին: Խմբագիրները նշում են, որ այդ հոդվածի լուսանկարները ևս մեկ անգամ կապացուցեն դա:
Լուսանկարիչ Ալֆրեդ Էյզնշտադտը ֆիքսել է անգորական այծերի ամբողջ կյանքը և նրանց թանկարժեք բրդի ճակատագիրը: Խմբագիրները հոդվածում նշում են, որ մինչև խուզվելը այծերը իսկական ազնվականի տեսք ունեն, իսկ խուզվելուց հետո իրենք էլ գիտեն, որ գեղեցիկ չեն:
Այս ֆոտոշարքի ամենահայտնի լուսանկարում այծն է՝ իր վնասակար սովորությամբ: Ֆերմերները չեն էլ փորձում համոզել իրենց այծին թողնել այդ վատ սովորությունը. մտածում են, որ ծխախոտը սպանում է աղիքային մակաբույծներին:
Մանրամասները՝ տեսանյութում