Լուսանկարի հեղինակը Revolución թերթի Ալբերտո Կորդան էր, այդ ժամանակ Ֆիդել Կաստրոյի պաշտոնական լուսանկարիչը:
Երեւի շատ քիչ մարդ կգտնվի, ով երբեք չի տեսել Չե Գեւարայի այս հայտնի սեւ ու սպիտակ լուսանկարը: Այն 20-րդ դարի սիմվոլն է, ամենահայտնի եւ ամենապահանջված լուսանկարն աշխարհում, որը ժամանակի ընթացքում վերածվեց բրենդի: Այժմ կուբացի հեղափոխականի բերետով այս լուսանկարը կարելի է հանդիպել պոստերների, վերնաշապիկների, բաժակների եւ այլ տարբեր հուշանվերների վրա: Լուսանկարն արվել է 1960-ի մարտի 5-ին Լա Կուբրե նավի պայթյունից զոհվածների հոգեհանգստի ժամանակ: Լուսանկարի հեղինակը Ալբերտո Կորդան էր՝ այդ ժամանակ Ֆիդել Կաստրոյի պաշտոնական լուսանկարիչը:
Նա պատմել է, որ այդ պահին ապշած էր 31-ամյա Չե-ի դեմքի արտահայտությունից, որն արտահայտում էր բացարձակ անդրդվելիություն, զայրույթ եւ ցավ: Լուսանկարիչը հասցրել է սեղմել ապարատի կոճակն ընդամենը երեք անգամ:
Մանրամասները՝ տեսանյութում