Նկարել Չերչիլը սկսել է 1915-ից, երբ 41 տարեկան էր:
Ուինսթոն Չերչիլի ամենահայտնի լուսանկարը Յուսուֆ Քարշի ֆիքսած կադրով է: 1941-ին արված լուսանկարում Մեծ Բրիտանիայի վարչապետը ներկայացված է ջղային և վեհ: Այդ խիստ կերպարը շատ ձեռնտու էր Չերչիլին, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում:
Բայց Չերչիլը մի շարք այլ լուսանկարներ էլ ունի, որտեղ բնավ ջղային և չար չէ: Life ամսագրի լուսանկարիչներին պարբերաբար հանձնարարվում էր լուսանկարել Չերչիլին տանը՝ ընտանեկան միջավայրում: Այդ լուսանկարներում քաղաքական գործիչը լրիվ այլ կերպ է ներկայանում՝ նա հոգատար կենդանասեր է, ռոմանտիկ նկարիչ և աշխատասեր հողագործ:
Նկարել Չերչիլը սկսել է 1915-ից, երբ 41 տարեկան էր: Նա 500 նկար է ստեղծել:
Մանրամասները՝ տեսանյութում