Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում արքայազն Չարլզը կյանքը կապեց 20-ամյա Դիանա Սփենսերի հետ:
Ազնվական ընտանիքներից մեկում ծնվեց Դիանա Սփենսերը: Նիհարիկ, բաց աչքերով աղջնակն ութ տարեկանում տեսավ ծնողների ամուսնալուծությունը: Երեխաներն սկսեցին ապրել իրենց հոր հետ:
Դիանան աչքի չէր ընկնում սովորելով, փոխարենը, նա կարող էր լավ երաժիշտ դառնալ կամ պարուհի: Սիրում էր նաև երեխաներին: 18 տարեկանում նա սկսեց աշխատել մանկապարտեզում և ապացուցեց այդ սերը:
Սա Դիանայի կյանքի կուլիսյան շրջանն էր: 20 տարեկանում ամեն ինչ վարագույրից այս կողմ եկավ և դարձավ հանրային քննարկման նյութ:
Արդեն 30-անց արքայազն Չարլզը պետք է հարսնացու ընտրեր: Թեկնածուները շատ էին, նա ինքը հայտնի էր իր կապերով, որոնցից ոչ ոք չէր համապատասխանում ապագա թագուհու կերպարին: Արքայական տոհմ մտնելու համար աղջիկը պետք է լիներ անգլիական եկեղեցու հետևորդ, լիներ ազնվական ծագմամբ ընտանիքից և կույս:
Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում արքայազն Չարլզը կյանքը կապեց 20-ամյա Դիանա Սփենսերի հետ: Ուելսի արքայադստեր հարսանիքին հրավիրված էր 2 650 մարդ, հեռուստաէկրանների մոտ հավաքվել էր 750 000 000 հանդիսատես:
Մանրամասները՝ տեսանյութում