Գործարանը գրավից դուրս բերելու գործընթացը պաշտոնապես կավարտվի հուլիսին:
Կառավարությունը հաստատել է Միջպետական բանկին «Նաիրիտ» գործարանի ունեցած վարկի զիջման պայմանագիրը, որն էլ հենց Երեւանը կառաջարկի ռուսական կողմին: Փաստաթուղթը հաստատվել է գործադրի նիստում: Գործարանը գրավից դուրս բերելու գործընթացը պաշտոնապես կավարտվի հուլիսին:
Նիստի ընթացքում Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ օրերս անցկացված «Տնտեսական օրակարագ-2015» համաժողովը ցույց տվեց, թե որքան կարևոր են նման քննարկումները։ Նա կրկնել է համաժողովում հնչեցրած իր ուղերձը՝ «դռները բաց են բոլոր ողջամիտ առաջարկների ու ծրագրերի համար»:
Վարչապետը հանձնարարել է նախարարներին կազմակերպել նման քննարկումներ ավելի ուղղորդված ու մեծ փորձագիտական ներուժի ընդգրկմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում