Հավանայում ԱՄՆ դեսպանատունը նախատեսված է բացել հուլիսին:
ԱՄՆ և Կուբայի նախագահներ Բարաք Օբամայի ու Ռաուլ Կաստրոյի միջև ձեռք բրված համաձայնության արդյունքում երկու երկրների մայրաքաղաքներում դեսպանատներ կբացվեն: Հավանայում ԱՄՆ դեսպանատունը նախատեսված է բացել հուլիսին: Երկու երկրների միջեւ 50 տարի շարունակվող սառը հարաբերությունների ջերմացումը սկսվեց 2014-ին:
Նախագահ Օբաման քաղաքական գործիչներին ու տնտեսագետներին պարտադրեց մտածել կարիբյան մերձեցման նշանակության ու հետևանքների մասին: Դիվանագիտական հարաբերությունների վերականգնմամբ, սակայն, չի խոսվում երկու երկրների միջև առկա լուրջ տարաձայնությունների լուծման մասին: Պահպանվում է գաղափարական պայքարը, տնտեսական էմբարգոն և Գուանտանամոն Կուբային վերադարձնելու հարցը: