Լրագրության եռամսյա անվճար դասընթաց անցած պատանիներն իրենց արդեն պատանի լրագրող էին զգում:
Ապագա լրագրողներ և ներկա` գործագործ ու հալամուլա խաղացող պատանիներ. այս ամենը մեկտեղվեց Դիլիջանում` Կոմպոզիտորների տանը: Լրագրության եռամսյա անվճար դասընթաց անցած պատանիներն իրենց արդեն պատանի լրագրող էին զգում: Ապագայում սրտացավ քաղաքացի, ապա գրագետ լրագրող դառնալու բանաձևերից մեկն այս տարիքից լրագրության հմտություններին ծանոթանալն է:
Առավոտյան վերկաց, նախաճաշ, ճաշ, ընթրիք, խաղեր, երգ ու երաժշտություն մեծանուն կոմպոզիտորների անունները կրող տներում, խարույկ և այս ամենին գումարած` դասեր ոլորտում լավագույններից: Սա էր պատանիների երեք օրվա պլանը:
Պատանիներից մեկը սպորտային լրագրող էր ցանկանում դառնալ, մեկը` քաղաքական, երրորդը`պարզապես լրագրող: Շատերի համար լրագրության դասընթացը բացվելու և ուժերը փորձելու միջոց էր: Շարունակվող դասընթացը նոր հմտություններ կտա երեխաներին: Նպատակը` սրտացավ քաղաքացի, ապա գրագետ լրագրող ունենալն է:
Ապագայում մասնագետ դառնալու համար այսօր նրանք ունեն ամենակարևոր հմտությունը` հետաքրքրասիրությունը: Պատանի լրագրողներն արդեն գիտեն` ինչ է հասարակությունը և ինչպես է պետք լրագրողական գործիքներով բժշկել այդ հասարակության հիվանդությունները:
Մանրամասները՝ տեսանյութում