Նախքան ճամպրուկները դասավորելը պետք է հաշվի առնել անվտանգության մի քանի կանոն:
Քաղաքի տապից ազատվելու միակ միջոցը հանգստի մեկնելն է: Նախքան ճամպրուկները դասավորելը պետք է հաշվի առնել անվտանգության մի քանի կանոն:
Որքան էլ ծովափնյա հանգիստը սպասված է, արևային լոգանքը չարաշահելը վտանգավոր է: Խորհուրդ է տրվում երկար չմնալ արևի տակ ու օգտագործել արևապաշտպան քսուքներ:
Արժե իմանալ նաև առաջին բուժօգնության տարրական կանոններ: Օրինակ՝ խեղդվողին ջրից հանելու համար պետք է մոտենալ նրա թիկունքից: Հասուն մարդուն սիրտթոքային վերականգման համար պետք է կատարել 15 սեղմում, 2 արհեստական շնչառություն. և այդպես 4 անգամ:
Բժիշկը խորհուրդ է տալիս մինչև որևէ տեղ հանգստի մեկնելն ուսումնասիրել, թե հատկապես որ տեսակի սողուններն են տվյալ տեղանքում տարածված և նախապես իմանալ անելիքը խայթոցի դեպում:
Մանրամասները՝ տեսանյութում