Դարեր ի վեր սպորտը համախմբել է ոչ միայն անհատներին ու քաղաքները, այլև պետություններ ու նույնիսկ մայրցամաքներ:
Լուսանկարում՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության Սպորտի բաժնի աշխատակիցներ
Դարեր ի վեր սպորտը համախմբել է ոչ միայն անհատներին ու քաղաքները, այլև պետություններ ու նույնիսկ մայրցամաքներ: Պատերազմները դադարում էին, երբ սկսվում էին Օլիմպիական խաղերը, և վերսկսվում, երբ դադարում էին Օլիմպիական խաղերը:
Ֆուտբոլն իր փոխանցումներով, բռնցքամարտն իր հարվածներով, գեղասահքն իր պահումներով այնքան հետաքրքիր չէին լինի, եթե դրանց չգումարվեին սպորտային լրագրողների մեկնաբանությունները: Սպորտային լրագրողները 1995-ին պարգև ստացան մասնագիտական տոնի տեսքով: 1995-ից սկսած Սպորտային մամուլի միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ 130 երկրում նշվում է այս տոնը:
1924-ին ձևավորվեց Սպորտային մամուլի միջազգային ասոցիացիան, որն այսօր միավորում է լրագրողների գրեթե 25 ազգային միավորումներ:
Մանրամասները՝ տեսանյութում