Համալիր ծրագիրն անդրադառնում է 1894-1923 թթ. գրված Հայոց Ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակների եւ մի շարք այլ վկայությունների:
«Պատասխան՝ 100 տարի անց» նախագծի շրջանակում 100 երիտասարդ ստեղծագործողներ մասնակցել են «Անցյալը՝ ներկայում» խորագրով մրցույթին: Այս համալիր ծրագիրն անդրադառնում է 1894-1923 թթ. գրված Հայոց Ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակների եւ մի շարք այլ վկայությունների:
Կազմակերպիչների խոսքով՝ նաեւ ստեղծվում է «Պատասխան 100 տարի անց» պատկերագիրքը: Այն բաղկացած կլինի 3 բաժիններից՝ գրական-հասարակական, կերպարվեստ եւ պատմական ակնարկներ:
Հայոց Ցեղասպանության վավերագրերի շուրջ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների եւ քանդակի մրցույթի գլխավոր մրցանակը շնորվել է Նարեկ Կնյազյանին:
Մանրամասները՝ տեսանյութում