Եթե չլիներ 2014-ի օգոստոսի լույս 2-ի գիշերվա դիվերսիոն հարձակումը, երիտասարդ զինվորն ընկերների ու հարազատների կողքին կլիներ:
Բազկամարտիկ, ճգնաժամային կառավարման ակադեմիայի ուսանող կրտսեր սերժանտ Սարգիս Մովսիսյանը հուլիսի 1-ին կդառնար 21 տարեկան: Եթե չլիներ 2014-ի օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերվա դիվերսիոն հարձակումը, երիտասարդ զինվորն ընկերների ու հարազատների կողքին կլիներ: Մարտակերտի շրջանում, ծանր մարտի ժամանակ հետ մղելով թշնամու դիվերսիոն գրոհը, մահացու վիրավորվեց, իսկ մեկ օր անց՝ վիրահատության ժամանակ, մահացավ:
Սարգիսի ծննդյան օրվա առիթով անակնկալ էին մատուցել նրա դասընկերները: Վերանորոգել, կահավորել ու վերազինել էին այն դասարանը, որտեղ 12 տարի կողք-կողքի նստել ու սովորել են:
Մանրամասները՝ տեսանյութում