Յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը դատախազի համար սպասված օր է:
Յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը դատախազի համար սպասված օր է: Պարգեւներ, խրախուսանքներ ու դասային աստիճանների բարձրացում: Հենց այդ օրը գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ու իրավական ոլորտի գործընկեր կառույցների ղեկավարները գնահատում են տարվա ընթացքում աչքի ընկած դատախազներին: Յուրաքանչյուր պարգեւ գլխավոր դատախազը դիտարկում է գնահատական ամբողջ համակարգին:
Հայաստանի դատախազական 97-ամյա համակարգը, սակայն, անելիքներ շատ ունի: Մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդումն ու կոռուպցիայի դեմ պայքարը դատախազությունից պահանջում է ամենօրյա աչալուրջ աշխատանք: Դատախազի օրվա առիթով երկրի Նախագահն իր ուղերձում կոչ է արել դատախազներին անզիջում լինել կոռուպցիայի դեմ պայքարում:
Մանրամասները՝ տեսանյութում