Ճանաչված հայ ռեժիսորը մոսկովյան կինոփառատոնի ֆավորիտներից է. այնտեղ սիրում եւ գնահատում են նրա կինոն:
Մոսկվայի 37-րդ կինոփառատոնի հեղինակավոր ժյուրիի կազմում ներկայացված էր նաեւ Հայաստանը:Նիկիտա Միխալկովը հիմնական մրցույթի ժյուրիում էր համախմբել մեծ կինոյի հնչեղ անուններ՝ Ժան Ժակ Անո, Ժաքլին Բիսե, իսկ Հարություն Խաչատրյանը նրա հրավերով վավերագրական ֆիլմերի ժյուրիի անդամ էր:
Ճանաչված հայ ռեժիսորը մոսկովյան կինոփառատոնի ֆավորիտներից է. այնտեղ սիրում եւ գնահատում են նրա կինոն: 2014-ին կինոփառատոնում ռեժիսորը ներկայացրեց իր նոր՝ «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը:
Այս տարի փառատոնի կազմկոմիտեն ռեժիսորի 60-ամյակը նշեց նրա ստեղծագործական երեկոյի ընթացքում հեղինակավոր կինոմրցանակներով եւ «Քամին ունայնության» ֆիլմի ցուցադրությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում