Ռուբեն Գինեյի՝ հայ չինական դարավոր բարեկամության մասին պատմող այս փաստա-վավերագրական ֆիլմը ստեղծվել է 3 տարվա ընթացքում:
«Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմը շարունակում է իր երթն աշխարհով մեկ: Ռուբեն Գինեյի՝ հայ չինական դարավոր բարեկամության մասին պատմող այս փաստա-վավերագրական ֆիլմը, որի նկարահանող խումբն անցել է աշխարհի 11 երկրներով և ավելի քան 72 քաղաքներով, ստեղծվել է 3 տարվա ընթացքում: Նախորդ տարի «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակում հայ հանդիսատեսի դատին ներկայացված «Անդին» ֆիլմն այս տարի արժանացավ հանրապետության Նախագահի մրցանակին:
Ֆիլմի նկարահանումների մեկնարկը տրվել է Հայաստանում, և հենց մեր երկրում արված հետազոտություններնն էլ նոր բացահայտումների առիթ են հանդիսացել: Ֆիլմում եզակի արխիվային նյութեր, ձեռագրեր, անձնական օրագրեր ու նոթեր են ներկայացվում Փարիզի, Լիսաբոնի, Լոնդոնի և Մեքսիկայի գրադարաններից: Այս ուսումնասիրություների արդյունքները դարձել են ակադեմիական ակնարկի հիմք:
Մանրամասները՝ տեսանյութում