Այսօր կեսգիշերին կլրանա վարկատուներին 1,5 մլրդ եվրոյի մարման ժամկետը:
Այսօր կեսգիշերին կլրանա վարկատուներին 1,5 մլրդ եվրոյի մարման ժամկետը: Գումարը չվճարելու դեպքում Հունաստանը դեֆոլտ կհայտարարի: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ դա հնարավոր կլինի այն դեպքում, եթե վարկատուների հետ համաձայնություն ձեռք չբերվի: Աթենքը պահանջում է իրավահավասար կենսունակ համաձայնագիր։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Հունաստանի վարչապետին հորդորել է ընդունել Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրոպական կենտրոնական բանկի վերջին առաջարկը: Այն ներառում է հյուրանոցների համար ԱԱՀ-ի նվազեցում մինչև 13 տոկոս՝ ավելի վաղ վարկատուներն առաջարկել էին 23 տոկոս։ Եթե Աթենքը համաձայնի նոր պայմաններին, Եվրախումբը կգումարի արտակարգ նիստ, որի ժամանակ կողմերը կփորձեն հասնել պարտքերի վերակառուցման մասին համաձայնության։ Եվրախումբը ցանկանում է նաև վստահ լինել, որ հանրաքվեում քվեարկելու են վարկատուների առաջարկների օգտին: Հուլիսի 5-ի հանրաքվեն ցույց կտա՝ արդյոք հույները համաձայն են հարկերի բարձրացմանն ու ծախսերի նվազեցմանը:
Հունաստանի վարչապետը անուղղակի հաստատել է, որ չի պատրաստվում վճարել 1,5 միլիարդ եվրոն: Նա նաև հստակեցրել է, որ եթե հույները վարկատուների վերջնագրերին կողմ քվեարկեն՝ իր գլխավորած կառավարությունը հրաժարական կտա:
Մանրամասները՝ տեսանյութում