Ամեն տարի բերքահավաքին մասնակցում են տան բոլոր անդամները:
Երևանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու Կարբի գյուղն է` բերքով ծանրաբեռնված այգիներով ու հյուրասեր մարդկանցով հայտնի: Գյուղի բնակիչների հիմնական զբաղմունքը այգիների մշակումն է: Մենք հյուրընկալվեցինք Հովհաննիսյանների ընտանիքում, որտեղ այդ պահին բերքահավաքի թեժ ժամն էր:
Ամեն տարի բերքահավաքին մասնակցում են տան բոլոր անդամները: Արդեն մի քանի տարի նրանց օգնում է նաև ընտանիքի ամենափոքրը՝ պապիկի անունը կրող Թաթուլը: Իսկ տան մեծը՝ 80-ամյա տատը, ծառի հովին նստած, հետևում է անցուդարձին:
Մանրամասները՝ տեսանյութում