Հայ-թուրքական սահմանի երկայնքով տեղակայված գյուղերն ամենաշատն են տուժում կարկուտից:
Հայ-թուրքական սահմանի երկայնքով տեղակայված գյուղերն ամենաշատն են տուժում կարկուտից: Բարձր լեռնային դիրքով պայմանավորված՝ կարկտաբեր ամպերն ավելի հաճախ են կուտակվում սահմանի այն կողմում և շատ ավելի հաճախ կրակոցներով տեղափոխվում այս կողմ:
Արմավիրի մարզի Բագարան ու Երվանդաշատ համայնքներում, սակայն, կարկտաբեր ամպերի խնդիրը մասամբ լուծվել է ռուսաստանաբնակ բարերար Ռուբեն Գրիգորյանի նվիրատվությունների շնորհիվ:
Բարերարի ֆինանսավորմամբ նշված երկու գյուղերն արդեն երկուական հակակարկտային կայան ունեն: Վերջին մեկ ամսվա ընթացքում տեղադրված 8 կայաններն արդեն երեք անգամ կարկտաբեր ամպեր են ցրել:
Մանրամասները՝ տեսանյութում