Ֆրանսիական Անտոնի քաղաքում բացվել է չորս հայ արվեստագետների ցուցահանդեսը:
Ֆրանսիական Անտոնի քաղաքում բացվել է չորս հայ արվեստագետների ցուցահանդեսը: Նպատակը ֆրանսիական հասարակության իրազեկվածության բարձրացումն է նաեւ արվեստի լեզվով:
Տեքստիլի դիզայներ, նկարչուհի Աստրիդ Սարգսյանի, քանդակագործ Թորոս Ռաստաքելյանի, Սիրան Երգանյանի եւ գեղանկարչուհի Շաքե Աշչյանի համատեղ ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել թե՛ հայ, թե ֆրանսիացի արվեստասերների շրջանում:
Մեր արվեստագետները խոստովանել են՝ դիզայնի, մոդելավորման ու նորարարության աշխարհը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում Հայոց Ցեղասպանության թեման հանրայնացնելու առումով:
Մանրամասները՝ տեսանյութում