Իրավիճակը փրկեց նախկին գյուղապետը՝ հիմնելով կոլեկտիվ տնտեսություն ու համագյուղացիներին ապահովելով կայուն եկամուտով:
Լոռու մարզի Յաղդան նախկին հունաբնակ գյուղը սկսել էր ամայանալ Խորհրդային փլուզումից հետո: Բնակիչներն սկսեցին լքել տները, երբ չափազանց հեշտացավ Հունաստանում կեցության կարգավիճակ ստանալը:
Իրավիճակը փրկեց նախկին գյուղապետը՝ հիմնելով կոլեկտիվ տնտեսություն ու համագյուղացիներին ապահովելով կայուն եկամուտով: Վերջին տարիներին ժամանակավոր, իսկ շատերն էլ ընդմիշտ այստեղ բնակվելու են եկել Երեւանից, Վանաձորից, Ստեփանավանից, հարեւան գյուղերից ու նույնիսկ Վրաստանից:
Մեկ տարվա ընթացքում Յաղդանում հաստատվել Է 8 նոր ընտանիք: Վերաբնակիչներն ապահովվել են բնակարանով, մի քանիսը` աշխատանքով:
Մանրամասները՝ տեսանյութում