Հայկական պատվիրակության եւ մի շարք եվրապատգամավորների ջանքերով զեկույցը բանաձեւ դարձավ առանց հակահայկական ձեւակերպումների:
Անցնող շաբաթը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության համար մարտական տագնապ էր հիշեցնում: Քննարկման էր դրվելու «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցը: Այնտեղ ձեւակերպում կար, որը ոչ մի կապ չուներ Ադրբեջանի ժողովրդավարական ինստիտուտների հետ եւ վնասում էր հայկական շահերին:
Զեկույցում գրված էր, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը լիովին տեղյակ է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի 7 այլ տարածքների օկուպացիայի մասին: Ձեւակերպումը խեղաթյուրում էր իրականությունը, տարբերվում հակամարտության կարգավորման միջնորդական մարմնի դիրքորոշումից: Հայկական պատվիրակության եւ մի շարք եվրապատգամավորների ջանքերով զեկույցը բանաձեւ դարձավ առանց հակահայկական ձեւակերպումների:
Մանրամասները՝ տեսանյութում