Նա ԵՊՀ դոցենտ էր, Մայր բուհում լրագրություն էր դասավանդում 1971-ից:
Մահացել է շախմատային մեկնաբան, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը: Առաջին ալիքով հեռարձակվող «Շախմատ-64» ծրագիրը եթերային երկարակեցության ռեկորդակիր է: 1972-ից Գագիկ Հովհանիսյանն այդ հաղորդման հեղինակն ու անփոփոխ վարողն էր:
Նա ԵՊՀ դոցենտ էր, Մայր բուհում լրագրություն էր դասավանդում 1971-ից: Հայաստանում շախմատի հանրայնացման նվիրյալը 1972-ին հիմնադրել է նաեւ «Շախմատային Հայաստան» հանդեսը, որի գլխավոր խմբագիրն էր մինչեւ մահը:
Հայաստանի վաստակավոր լրագրող Գագիկ Հովհաննիսյանը 51 շախմատային գրքերի հեղինակ է, 2007-ին արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի: 1995-ից եղել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) ժուռնալիստիկայի հանձնաժողովի անդամ: