Հանրապետության Նախագահը հունիսի 27-ին խորհրդակցություն է անցկացրել տնտեսական բլոկի պատասխանատուների հետ:
Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին խորհրդակցություն է անցկացրել տնտեսական բլոկի պատասխանատուների հետ: Քննարկվել են էներգետիկ անվտանգությանը, այդ համակարգի հետագա առողջացմանը եւ առկա խնդիրներին լուծումներ գտնելուն ուղղված հարցեր:
Սերժ Սարգսյանը հանգամանորեն անդրադարձել է վերոնշյալ խնդիրներին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմնավորումներին: Հանրապետության ղեկավարը միաժամանակ իր դիրքորոշումն ու մոտեցումներն է ներկայացրել վերջին օրերին բողոքի ելույթների ժամանակ բարձրացվող խնդիրների եւ դրանց լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյութում