Թունիսում նախօրեին իրականացված ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 40-ի:
Թունիսում իրականացված ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 40-ի: Վիրավորների թիվը եւս 40 է: «Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է բռնարարքի պատասխանատվությունը:
Հիշեցնենք, որ թունիսյան հանգստավայրերից մեկում հանգրվանած զբոսաշրջիկների ուղղությամբ կրակ էր բացել տեղացի ուսանող-ահաբեկիչը: 23-ամյա Սեյֆուդին ար-Ռեզքին գործել էր միայնակ:
Հատուկ ստորաբաժանումները ոչնչացրել էին նրան: «Իսմալական պետությունը» պատասխանատվություն է ստանձնել նաեւ Քուվեյթի շիական մզկիթներից մեկում իրականացված պայթյունի համար: Քուվեյթյան բռնարարքի զոհերի թիվը հասել է 27-ի, վիրավորներինը՝ 227-ի: Ձերբակալվել է երեք կասկածյալ: