Լիոնի մերձավայրերից մեկում իսլամիստ մահապարտները բեռնատարով ներխուժել են ձեռնարկություններից մեկը:
Լիոնի մերձավայրերից մեկում իսլամիստ մահապարտները բեռնատարով ներխուժել են ձեռնարկություններից մեկը, բախվել գազաբալոններին, ինչի հետեւանքով պայթյուն է առաջացել:
Դեպքի վայր ժամանած Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնովը հայտարարել է, որ ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել երկու ահաբեկիչներից մեկին՝ Լիոնի բնակիչ 35-ամյա Յասսին Սալիին: Նա ֆրանսիական իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում է եղել դեռ մեկ տասնամյակ առաջ: Զոհվել է մեկ մարդ, վիրավորվել են առնվազն երկուսը:
Մանրամասները՝ տեսանյութում