Արմավիրի մարզի Մուսալեռ, Պտղունք, Արեւաշատ համայնքներում օրական ավելի քան 3 անգամ անջատում են հոսանքը:
Արմավիրի մարզի Մուսալեռ, Պտղունք, Արեւաշատ համայնքներում օրական ավելի քան 3 անգամ անջատում են հոսանքը: Բացի բնակիչներին պատճառված անհարմարությունից, հովհարային անջատումներ հիշեցնող երեւույթը նյութական վնաս է պատճառում նրանց եւ տնտեսվարող սուբյեկտներին: Տուժած քաղաքացիները պատճառած վնասի դիմաց պատասխանատու են փնտրում:
Գյուղերը սպասարկող ՀԷՑ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրեն Անժելա Ավանիսյանը տեղեկացրել է, որ անջատումները եղել են 8 անգամ: Համայնքները 2 անգամ հոսանքազրկվել են հրդեհի պատճառով, 5 անգամ վթարային անջատումների, մնացածը՝ պլանային աշխատանքների պատճառով:
Մանրամասները՝ տեսանյութում