Վերջերս հերթը հասել էր նաեւ հանրահայտ Բջնու ամրոցին:
Հովանավորների միջոցներով ու հատկացումների հաշվին հերթականությամբ վերանորոգվում են երկրի տարածքում հաշվառված շուրջ 25 000 պատմամշակութային հուշարձանները:
Գերատեսչական պատասխանատուները նկատում են՝ ցուցակը մեծ է, բայց առաջնահերթությունը տրվում է քանդման եզրին գտնվող հուշարձաններին: Վարպետները քարակերտ այդ արժեքներին վերադարձնում են երբեմնի իրենց հմայքը:
Վերջերս հերթը հասել էր նաեւ հանրահայտ Բջնու ամրոցին: Տարածքում իրականացվել է հսկայական աշխատանք՝ կատարվել են մեծածավալ պեղումներ, ամրակայվել ու մասնակիորեն վերականգնվել է եկեղեցին, պալատական կառույցը, ջրամբարն ու գաղտնուղին:
Մանրամասները՝ տեսանյութում