Այս տարի արդեն 3-րդ անգամ Երևանում անցկացվեց Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնը:
Այս տարի արդեն 3-րդ անգամ Երևանում անցկացվեց Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնը: Այն մեկնարկեց հունիսի 17-ին, իսկ հունիսի 24-ին փակման հանդիսավոր արարողությունն էր և գալահամերգը, որի ընթացքում ելույթ ունեցան փառատոնի առաջին մրցանակակիրները:
Փակման արարողությանը ներկա էին մրցույթի բոլոր մասնակիցները: Նրանք ստացան մասնակցության վկայականներ, դիպլոմներ, իսկ հաղթողներն արժանացան մեդալների:
Փառատոնն ավարտվեց, բայց պայմանով, որ մյուս տարի ևս կհանդիպեն նույն վայրում և մեզ կներկայացնեն տաղանդավոր երաժիշտների մի նոր աստղաբույլ:
Մանրամասները՝ տեսանյութում