«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը միաժամանակյա գրոհի է անցել մի քանի ուղղությամբ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը միաժամանակյա գրոհի է անցել մի քանի ուղղությամբ: Մի ահաբեկչությունը ֆրանսիական Լիոնում էր, մյուս 3-ը՝ Թունիսում, Քուվեյթում եւ Սիրիայում, որի սահմաններում էլ գտնվում է անհայտ կարգավիճակ ունեցող այս պետությունը:
Թունիսում ահաբեկչական ակտը խլել է 3 տասնյակ մարդու կյանք: Գրեթե նույնքան մարդ է զոհվել Քուվեյթի շիական մզկիթում: Հավատակից շիաներն, ըստ ծայրահեղականների, ուղղափառ իսլամի ուսմունքից շեղված «անհավատներ են», որոնք, խեղաթյուրում են Մուհամեդ մարգարեի ուսմունքն ու հոգեւոր ժառանգությունը:
Մանրամասները՝ տեսանյութում