Լուսանկարում գերմանացիները փորձում են սահմանից այն կողմ փնտրել ու գտնել իրենց բարեկամներին:
Ընդամենը մեկ գիշերվա ընթացքում 1961-ի օգոստոսին Բեռլինը բաժանվեց երկու մասի: Այստեղ կիսվեցին փողոցները, գետերը, ավտոճանապարհներն ու կյանքը: Ընտանիքի անդամները, բարեկամները, ընկերները, սիրահարներն ու համադասարանցիներն անսպասելիորեն ու հանկարծակի առանձնացան ու հայտնվեցին սահմանի այս ու այն կողմերում:
Արեւմտյան Գերմանիայի բնակիչներն անգամ վերադառնալու պայմանով չէին կարողանում այցելել Արեւելյան Գերմանիա: Միակ տարբերակը պատի այն կողմում գտնվող բարեկամներին տեսնելու համար դրա վրա բարձրանալն էր, որը նույնպես արգելված էր:
Լուսանկարն արվել է նման մի փորձի ժամանակ` 1963-ին, երբ գերմանացիները փորձում են սահմանից այն կողմ փնտրել ու գտնել իրենց բարեկամներին:
Մանրամասները` տեսանյութում