Մեխանիկական եղանակով ոռոգումը վաղուց արդեն շահավետ չէ:
Մեխանիկական եղանակով ոռոգումը վաղուց արդեն շահավետ չէ: Իրենց դարն ապրած պոմպակայանները լրացուցիչ ծախսեր են պահանջում՝գլխացավանք դառնալով ջրօգտագործող ընկերությունների համար: Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի պոմպակայանը, օրինակ, տնտեսական լուրջ բեռ է: Այն մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա է ծախսում Արարատի մարզի 12 համայնքների հողերը ոռոգելու համար:
Ոլորտի արդիականացման ծրագրով եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ մինչեւ 2018 թվականը Արարատի մարզի 12 համայնքների հողեր կոռոգվեն ոչ թե մեխանիկական, այլ Քաղցրաշենի ինքնահոս համակարգի միջոցով: Ջուրը խողովակաշարով Ազատ գետից կհոսի Արարատի մարզ եւ կապահովի ավելի քան 1200 հա հողերի ոռոգումը:
Մանրամասները՝ տեսանյութում