Չեխ պաշտոնյայի այցը նշանավորվել է նաեւ Երեւանում Պրահայի դիվանագիտական ներկայացուցչության բացմամբ:
Երեւանում է Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկը: Բանակցություններից հետո արտգործնախարարներ Նալբանդյանն ու Զաորալեկը հանդես են եկել մամուլի ասուլիսով, ներկայացրել հայ-չեխական հարաբերությունների խորացման հեռանկարները:
Չեխիայի արտգործնախարարն այցելել է նաեւ Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին: Չեխ պաշտոնյայի այցը նշանավորվել է նաեւ Երեւանում Պրահայի դիվանագիտական ներկայացուցչության բացմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում