Էջմիածնի նախկին քաղաքապետ Երվանդ Աղվանյանի առաջարկով վարպետը պետք է կերտեր Քըրքորյանի դիմաքանդակը:
Այս օրերին, երբ համայն հայությունը հարգանքի տուրք է մատուցում ամերիկահայ հայտնի բարերար Քըրք Քըրքորյանի հիշատակին, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը վերհիշում է մեկենասի հետ իր դիպվածային հանդիպումը: Տարիներ առաջ, Էջմիածնի նախկին քաղաքապետ Երվանդ Աղվանյանի առաջարկով վարպետը պետք է կերտեր Քըրքորյանի դիմաքանդակը:
Ժողովրդական նկարիչն անմիջապես սկսում է բարերարի լուսանկարների, նրա կերպարի բացահայտման փնտրտուքը: Այցելեց Ամերիկյան համալսարանի գրադարան, Քըրքորյանի լիարժեք կերպարը ստանալու համար տարբեր արխիվներում ուսումնասիրեց մեծ հայի մասին հնարավոր բոլոր տեղեկությունները: Այդ տարի Քըրք Քըրքորյանը Հայաստան չեկավ: Գիպսե դիմաքանդակը պատրաստ ու նրան նվիրելու ակնկալիքով Թոքմաջյանը սպասեց բարերարի հետ հանդիպման հարմար առիթի:
Ու մի օր Լևոն Թոքմաջյանը հեռուստատեսությամբ լսեց, որ նա անձնական ինքնաթիռով Երևան է իջել:
Մանրամասները՝ տեսանյութում