Ռուսաստանի սահմանափակումները հիմնականում տարածվում են սննդամթերքի արտահանման վրա:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ տարով երկարաձգել է Եվրամիության նկատմամբ հակընդդեմ պատժամիջոցները: Հրամանագիրը գործում է հունիսի 24-ից: Մոսկվան այդ քայլով պատասխանել է Եվրամիության խորհրդին, որը երկուշաբթի հավանություն էր տվել Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումները մինչեւ 2016-ի հունվարի 31-ը երկարաձգելու առաջարկին:
Ռուսաստանի պատասխան սահմանափակումները հիմնականում տարածվում են սննդամթերքի արտահանման վրա: Մինչդեռ եվրոպական պատժամիջոցների ազդեցության ոլորտն ավելի լայն է: Դրանցից առաջին հերթին տուժում են ռուսաստանյան բանկերը, ապա նաեւ բազմաթիվ ապրանքատեսակների արտահանումը: