Գյուղացիները նախարարի հետ զրույցում նշել են, որ գոհ են ծիրանի մթերման գնից:
Թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացի կազմակերպման աշխատանքները դիտարկելու նպատակով հունիսի 24-ին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է արտահանող ընկերություն:
Նա եղել է նաեւ Արարատի մարզի Ներքին Դվին, Աբովյան եւ Ջրաշեն համայնքներում: Գյուղացիները նախարարի հետ զրույցում նշել են, որ գոհ են ծիրանի մթերման գնից: Նախարար Սերգո Կարապետյանն էլ տեղեկացրել է, որ մի քանի օրից կսկսվի ծիրանի մթերման գործընթացը:
Մանրամասները՝ տեսանյութում