Կրկին լրտեսական կրքեր են բորբոքվել` կապված ամերիկյան Ազգային անվտանգության գործակալության հետ:
Կրկին լրտեսական կրքեր են բորբոքվել` կապված ամերիկյան Ազգային անվտանգության գործակալության հետ: WikiLeaks կայքը հրապարակել է Գործակալության հույժ գաղտնի փաստաթղթերի նոր հավաքածու: Փաստաթղթերի համաձայն, ամերիկյան գործակալությունը լրտեսել է Ֆրանսիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում 3 նախագահների՝ Ժակ Շիրակին, Նիկոլա Սարկոզիին և Ֆրանսուա Օլանդին:
Հրապարակված տեղեկությունները վկայում են, որ ԱՄՆ-ն գաղտնալսել է այդ ղեկավարների հեռախոսային բանակցությունները: Վաշինգտոնը մեկնաբանել է WikiLeaks-ի մերկացումները՝ հայտարարելով, որ գործող նախագահ Օլանդի հեռախոսային խոսակցությունները չեն գաղտնալսվում: Այդուհանդերձ, WikiLeaks-ի աղմկոտ բացահայտումներից հետո Ֆրանսուա Օլանդը հունիսի 24-ին հրավիրել է երկրի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:
Ֆրանսիայի նախագահը ամերիկյան Ազգային անվտանգության գործակալության իրականացրած լրտեսումները համարել է անընդունելի: «Ֆրանսիան չի հանդուրժի իր անվտանգությանն սպառնացող գործողությունները, և կանի ամեն ինչ իր շահերը պաշտպանելու համար»,-շեշտել է Օլանդը:
Մանրամասները՝ տեսանյութում