Կանայք նկարին նայում էին զարմացած, իսկ տղամարդիկ` հետաքրքրությամբ եւ հաճույքով:
Ռոբեր Դուանոն ֆրանսիական հումանիստական լուսանկարչության վարպետներից է: Մասնագետներն այդպես էլ չեն կարողանում հասկանալ, թե որ ոճում է ստեղծագործում Դուանոն: Նրա ակնթարթները մեկ մոտենում էր սյուռեալիստներին, մեկ՝ ավանգարդիստներին:
Օրինակ, մի անգամ՝ 1948-ին, որպեսզի ֆիքսի Ֆրանսիայի ցուցահանդեսներից մեկում ներկայացված բավականին անկեղծ դիմանկարին նայողների արձագանքը, Դուանոն ֆոտոապարատն աննկատ դնում է նկարին մոտ գտնվող սեղանի տակ եւ ստանում հիանալի կադրեր: Այդ հետաքրքիր մտահղացման արդյունքում ստեղծվեց լուսանկարների մի հետաքրքիր շարք, որտեղ երեւում են այն մարդկանց դեմքերը, ովքեր առաջին անգամ էին տեսնում այն ժամանակների համար բավականին գռեհիկ համարվող ակնթարթները: Կանայք նկարին նայում էին զարմացած, իսկ տղամարդիկ` հետաքրքրությամբ եւ հաճույքով: Այս շարքից ամենահայտնի եւ հաջողված լուսանկարը համարվում է «Թեք հայացքը»:
Մանրամասները՝ տեսանյութում