Զիդանը հավատում էր իր ուժերին: Եվ ահա 1994-ին նա արդեն ազգային հավաքականում էր:
Սկզբում նա խաղում էր պլաստմասե շշերով: Երբ հերթը հասավ գնդակով խաղալուն, շատերը սկսեցին սիրել հենց նրա ֆուտբոլը: Զիդանների ընտանիքն այդպես էլ Ալժիրից Ֆրանսիա գաղթածների համբավ կունենար, եթե Զինեդին Զիդանը չորոշեր կյանքը գնդակի ու գոլի հետ կապել:
Զիդանը մասելցի մյուս տղաներից տարբերվեց աշխատասիրությամբ: Սա նկատեց Կանն ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը: 14 տարեկան Զիդանը կնքեց իր կյանքի առաջին պայմանագիրը:
Կյանքը հաղթանակներ էր պահանջում Զիդանից: Եկավ նոր ֆուտբոլային ակումբի ու նոր պայմանագրի ժամանակը: Հաջորդը Բորդոն էր: Միջակ թիմ, հասարակ խաղացողներ եւ Զինեդին Զիդան: Արդյունքն երեւաց այն ժամանակ, երբ Զիդանի շնորհիվ Բորդոն արժանացավ Ինտերտոտոյի գավաթին:
Զիդանի մտքում Ֆրանսիայի ազգային հավաքականում խաղալն էր: Զիդանը հավատում էր իր ուժերին: Եվ ահա 1994-ին նա արդեն ազգային հավաքականում էր:
Մանրամասները՝ տեսանյութում